Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները տագնապ ազդանշանով առաջ են քաշվել նախապես սահմանված շրջաններ։
Ադրբեջանը պատրաստվում է Սյունիքում ճեղքում իրականացնել, իսկ ՔՊ-ականները մարզերում մասնակցում են մանկապարտեզների բացմանը։ ՀՀ գործող իշխանությունները զբաղված են անձնական փիառով՝սկսել են 2026թ․-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավը, իսկ Ադրբեջանը պատրաստվում է օկուպացնել Սյունիքն ու բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։
ՀՀ զորավարժություններ չի անցկացնում, ՔՊ-ն Սյունիքը չի վերածում ռազմական ամրոցի, որպեսզի ադրբեջանական զորքերը չկարողանան ճեղքում իրականացնել Սյունիքում։
ՔՊ-ականներն իրենց քայլերով դյուրացրել են Արցախի օկուպացիան, Արցախի հայաթափումը Ալիևի զորքերի համար, այժմ նույն սցենարն են իրականացնում նաև Սյունիքում։
Գործող իշխանությունները պատասխան կրակելու հրաման չեն տալիս, իսկ ադրբեջանական զորքերը շաբաթներ շարունակ կրակում են Սյունիքի սահմանամերձ գյուղերի վրա։
Պատասխան կրակ չբացելն ոչ թե խաղաղության դարաշրջան է բերելու, այլ պետականության կորուստ, ժողովրդի գաղթ ու բնաջնջում։
Ալիևը պատրաստվում է Արցախ-2 օպերացիան իրականացնել Սյունիքում՝օկուպացված Արցախի տարածքից, մերձարաքսյան շրջաններից և Նախիջևանից երկու ճակատով հարձակում իրականացնել Սյունիքի վրա՝Զանգեզուրի միջանցքը բացելու նպատակով։
Այս պահին Ալիև-Էրդողան տանդեմին զսպում է Իրանը, սակայն ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի դեմ լայնածավալ հարձակման դեպքում իրանական զորքերն այլևս չեն կարողանալու պահել նաև Սյունիքի ճակատը։
Սյունիքը հայկական կմնա, եթե Երևանում ՔՊ-ն օր առաջ համաժողովրդական պայքարով հեռացվի իշխանությունից։
Սեդա Գևորգյան