Հանգուցյալ Հռոմի պապի Ֆրանցիսկոսի ցանկությամբ՝ նրան պատկանած Mitsubishi «պապոմոբիլը» կվերածվի երեխաների համար շարժական բուժկետի ու կօգտագործվի Գազայի հատվածում, հայտնում է Tasnim-ը:
Հանգուցյալ Պապի մեքենան կվերանորոգվի և այնպիսի հարմարություններ կունենա, որ բժիշկն ու բուժքույրը կկարողանան աշխատել դրանում: Ֆրանցիսկոսը մեքենան ստացել էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասից, երբ 2014-ին այցելել էր Բեթղեհեմ։