Երկու տարեկան Տիգրանին դեռ չեն գտել․ վարչական շրջանի ղեկավարը մանրամասներ է հայտնում

Երեկ  առավոտյան` ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր են  տարածվել, որ 2 տարեկան  երեխա է  ընկել  Մարմարիկ գետը։

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին՝ աղջկան և տղային, տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։

Aysor.am-ի հետ զրույցում Մարմարիկ վարչական շրջանի ղեկավար Արթուր Քարամյանը նշեց, որ մինչ այս պահը դեռ երեխային չեն գտել.«Սևանի ջրասուզականերն են հիմա որոնողական աշխատանքներ իրականացնում գետում, որը շատ վարար է հիմա։ Դեռ չեն գտել։ Մինչև գիշերվա 3-ը որոնողական աշխատանքներ են տարվել, հիմա նորից շարունակվում են»։

Դիտարկմանը, որ վարկածներից մեկն էլ երեխային գողանալն է՝ Քարամյանը պատասխանեց.«Դե ով ինչ ուզի՝ կարող է ասել, դա հարցի մյուս կողմն է։ Համենայն դեպս, իրենք ըտենց թշնամիներ չունեն, որ էդպիսի բան անեն։ Ես դրան չեմ հավատում։ Տարածքում խանութի տեսախցիկ կա, որը շատ հեռու է և ոչ մի բան չի ֆիքսել»։

Վարչական շրջանի ղեկավարն ավելացրեց, որ երեխայի տունը գետից մոտ 200մ հեռավորության վրա է գտնվում.«Բայց երեխան հողամասով պետք է անցներ, որ հայտնվեր գետում, դա էլ բացառում են։ Ուրիշ այլ վարկած այս պահին չկա։ Բոլորս տանջվում ենք»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն