24 ռուսական ընկերություն ցանկանում է մասնակցել «Ղարաբաղի վերականգնման» ծրագրերին. Բաքվում ՌԴ դեսպան

Քսանչորս ռուսական ընկերություն արդեն ցանկություն է հայտնել մասնակցել «Ղարաբաղի վերականգնման» ծրագրերին. այս մասին ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:

«Ես «Խանքենդիում» (օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ-Խմբ.) եմ եղել այնտեղ խաղաղապահների ներկայության ժամանակ, տեսել եմ քաղաքի և՛ հին, և՛ «ազատագրումից» (Ադրբեջանի կողմից քաղաքի օկուպացումը-Խմբ.) հետո արդեն վերականգնված հատվածը։ Մեր ԿԱՄԱԶ-ն առաջինն է սկսել այնտեղ աշխատանքը: Աստրախանի շրջանը Ղարաբաղում մանկապարտեզ է կառուցում, մինչև ամառ այն կնվիրաբերվի ադրբեջանցի երեխաներին»,- նշել է դիվանագետը։

Եվդոկիմովը հավելել է, որ Ղարաբաղը պարզապես ապշեցրել է իրեն իր գեղեցկությամբ:

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն

Գեներալ Արշակ Կարապետյանը գրոհելու է հրաման տվող է, մեղադրանքը գեղանկարչություն է

Նահանջ հրաման տվողը, հող հանձնողը մի մարդ է՝ Նիկոլը