Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի որոշ հասցեներում` մայիսի 6-ին, Լոռու մարզի մի շարք բնակավայրերում մայիսի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 6-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Կորյունի, Մաշտոցի, Ամիրյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի, Ա. Պետրոսյան, Ա.Խանջյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` մայիսի 7-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 8-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։

Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր

Քոչարյան ընտանիքից պահանջում ենք՝ 22 անշարժ գույք, ավելի քան 3 մլն դոլար, 1,4 մլն $ ավանդ և այլն

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին. Արսեն Վարդանյան