Հայաստանը հաստատվել է որպես տարածաշրջանում ազատության օազիս. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին բարձր է գնահատել հանրապետության առաջընթացը մամուլի ազատության ինդեքսում:

«Լրագրողներ առանց սահմանների» հրապարակած 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 180 երկրի շարքում 34-րդ տեղն զբաղեցրած Հայաստանը շարունակում է առաջընթաց գրանցել: Այն հաստատվում է որպես տարածաշրջանում ազատության օազիս: Աջակցելով Հայաստանին՝ մենք աջակցում ենք մեր արժեքները կիսող ժողովրդավարությանը»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը X-ի իր էջում։

Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր

Քոչարյան ընտանիքից պահանջում ենք՝ 22 անշարժ գույք, ավելի քան 3 մլն դոլար, 1,4 մլն $ ավանդ և այլն

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին. Արսեն Վարդանյան