Մախաչկալայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 5 զոհ

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ երեք մարդ զոհվել է, հաղորդում է Mash թելեգրամյան ալիքը։

«Ըստ ականատեսների՝ հարձակվողները երկուսն են եղել՝ նրանք հարձակվել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վրա, առևանգել ծառայողական մեքենան»,- նշել է աղբյուրը:

Ինչպես հաղորդում է 112 թելեգրամյան ալիքը, անհայտ անձինք հարձակվել են ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության վրա։ Հարձակվողները կրակ են բացել իրավապահների վրա, որից հետո գողացել են ծառայողական մեքենան ու փախել հանցագործության վայրից։ Հարձակվողները սպանվել են:

Փոխհրաձգության հետևանքով տուժել է 12-ամյա աղջիկ։

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը