Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել

Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

իշեցնենք, որ ապրիլի 25-ին Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։  Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Ավելի վաղ քննվող գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել էր։ ՔԿ-ից նշեցին, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել  Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, որպես խափանման միջոց  է ընտրվել կալանավորումը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն