Հայաստանի հավաքականի դարպասապահի թիմը երրորդ անգամ անընդմեջ դարձավ ֆուտզալի ՉԼ-ի հաղթող

Իսպանական «Պալմա» ֆուտզալի ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը, դարձել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող:

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը տեղի ունեցավ Ֆրանսիայի Լե Ման քաղաքում։

Իսպանական «Պալմա Ֆուտզալ» ակումբը հաղթեց Ղազախստանի «Կայրաթ» Ալմաթի թիմին (9:4):

Իսպանական «Պալմա» ակումբը դարձավ առաջին ակումբը, որը երեք անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգան։

Հիշեցնենք, որ Լուան Մյուլլերը ճանաչվել էր 2024 թվականի աշխարհի լավագույն դարպասապահը։

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը