Հայոց բանակի կազմաքանդումը ՔՊ-ի դիլետանտության խորհրդանիշն է

Այն բազան, որտեղ խորհրդային շրջանում միջուկային գլխիկներն էին պահում՝ հիմա վերածվել է անասնագոմի։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հայոց բանակի կազմաքանդումը ՔՊ-ի դիլետանտության խորհրդանիշն է։ ՔՊ-ականներն իշխանության բերվեցին արտաքին ուժերի կողմից փողոցից՝ նրանք չունեին քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտները կառավարելու ոչ փորձ, ոչ գիտելիք, ոչ էլ սովորելու կամ ավելի պրոֆեսիոնալներին լսելու կարողություն և ցանկություն։

ՔՊ-ականների քայլերի արդյունքում Արցախը հանձնվեց Բաքվին՝ Արցախի ՊԲ, որը մարտունակ ռազմական կառույց էր՝կազմաքանդվեց և ոչնչացվեց։ Հայոց բանակն այսօր վերածվել է  փորձադաշտի՝դիլետանտները կազմաքանդել են այն, ինչ ստեղծվել էր մի քանի սերունդների կողմից տասնամյակներ շարունակ։

Հարավային Կովկասում հայոց բանակը մինչև դիլետանտների իշխանության բերվելը համարվում էր ամենամարտունակ բանակներից մեկը՝զսպող գործոն էր թուրք-ադրբեջանական տանդեմի համար։

Այսօր բանակը կրճատվում է՝ զենքեր են բերվում տարբեր երկրներից և անհասկանալի է՝արդյոք կան այդ հնդկական և ֆրանսիական զենքերին տիրապետող զինվորականներ, թե ոչ։ ՔՊ-ն փիառվում է զենքեր բերելու թեմայի վրա՝չհասկանալով, թե արդյոք այդ զենքերը կօգնեն ՀՀ-ին Ադրբեջանի դեմ ապագա պատերազմում, թե ոչ։

Բանակը կրճատվում է, սակայն դրան զուգահեռ ավելանում են ոստիկանական ուժերը, որոնք վերածվել են գործող իշխանությունների և ընտանեկան կլանի թիկնազորի։

Բանակից կիրթ և փորձառու սպաները դուրս են գալիս, ինչն ազգային անվտանգության սպառնալիք է և թուլացնում է բանակը ներսից։

ՀՀ զինված ուժերը հնարավոր է փրկել, սակայն դրա համար պետք է փոխել կառավարությունը, քաղաքական ղեկավարությանը, իսկ բանակի ղեկավար կազմում ընդգրկել պրոֆեսիոնալների։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն