ՔՊ-ականները զրո վարկանիշ ունեն Հայաստանում և սարսափում են նոր ընտրություններից

Հայաստանը չի պատրաստվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այսպիսի հայտարարությամբ ԱԺ-ում հանդես է եկել իշխող ուժի ղեկավարը։
ՔՊ-ականները զրո վարկանիշ ունեն Հայաստանում և սարսափում են նոր ընտրություններից։ Իշխող թրքամետ կլանը չի ցանկանում արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ գիտակցում է պարտությունը։ ՔՊ-ն ՀՀ-ում իշխանության է ոստիկանական ուժերի վրա հենվելով և արտաքին պատվերով՝Արևմուտքն ու Բաքու-Անկարա տանդեմը պահում են ադրբեջանամետ թիմին, որպես հակառուսական գործոն։

Արտաքին և ներքին բոլոր ճակատներում տապալված թիմին ՀՀ քաղաքացիները հայհոյում են ամենավերջին բառերով՝դա նշանակում է, որ ՔՊ-ն վերարտադրվելու շանս ազատ ու թափանցիկ ընտրություններով չունի։

ՔՊ-ն կարող է ընդդիմության առաջնորդների դեմ քրեական գործեր հարուցել՝օգտագործելով ուժային բլոկին, որը գումարի դիմաց դարձել է իշխող կլանի մահակն ընդդիմության դեմ։

Բացի այդ, ՔՊ-ն կարող է կոալիցիա կազմել տարբեր սատելիտ կուսակցությունների հետ՝այն ուժերի, որոնք ունեն վառ արևմտամետ և հակառուսական դիրքորոշում։

ՀՀ քաղաքացիներն իրենց ընտրությամբ կարող են ՔՊ-ականներին հեռացնել, իսկ ընտրությունների արդյունքները կեղծելու դեպքում հարյուր հազարներով դուրս գալ հայաստանյան փողոցներ։

ՔՊ-ն հարյուր հազար մարդ տեսնելով Հանրապետության հրապարակում փախչելու է երկրից։

ՀՀ-ում իշխանափոխությունը՝հայոց պետականության փրկության միակ ճանապարհային քարտեզն է։ Թրքամետ փողասերները սեփական կամքով երբեք չեն հեռանալու։16:27

Բաբաջանյանի ու Խզմալյանի դեմքով այս իշխանություններն էին ակցիա անում. Սերգո Մուրադյան

Թուրքիայի կոշիկն են լիզում, Լավրովի դեմ գրանտներով ակցիա անում. հարցախույզ

Այդ աղբի պատճառով կորցրեցի ամեն ինչ՝ ընտանիք, տուն. ի՞նչ է պատմում թմրանյութ օգտագործողը