«Զանգեզուրի միջանցքն» առաջիկայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված. Ալիև

«Զանգեզուրի միջանցքն» առաջիկայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը, բազմակողմ գործընկերությունը:

Այս մասին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մերձավոր և հեռավոր հարևաններին՝ երկրի սահմաններից արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ:

«Ադրբեջանին և Չինաստանին կապում են ջերմ, բարեկամական հարաբերությունները և համապարփակ ռազմավարական գործընկերությունը: Այս հարաբերությունների խորացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է», — նշել է Ալիևը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն