Լեհաստանը հրաժարվում է Ուկրաինայի համար նախատեսված ՄիԳ-29-ներից

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը փուլային կհանի շահագործումից իր ՄիԳ-29 կործանիչները, որոնք նախատեսված էին փոխանցել Ուկրաինային, գրում է Վիրտուալնա Պոլսկան՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գործարքը չի կնքվել, քանի որ Ուկրաինան չի կատարում իր պարտավորությունները. «Սկզբում համաձայնություն կար անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների փոխանցման մասին, այսօր Ուկրաինան չի կատարում այդ համաձայնագիրը», — ասել է Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Պորտալը չի նշում դուրսբերման ժամկետը։ Հունիսի 17-ին փոխնախարար Պավել Զալևսկին հայտարարեց, որ Լեհաստանը չի նախատեսում արդիականացնել իր ՄիԳ-29-ները և այնուհետև փոխանցել դրանք Ուկրաինային։ 2025-ի դեկտեմբերին նախարարությունը հայտնել էր Ուկրաինա 6–8 ՄիԳ-29 փոխանցելու ծրագրերի մասին, որոնք պետք է դուրս բերվեն մինչև 2025-ի վերջը, իսկ Լեհաստանի ռազմաօդային ուժերից ընդհանուր առմամբ՝ 14-ը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն