Գրոսսին հայտնել է իրանական հարստացված ուրանի հնարավոր գտնվելու վայրը

ԱԷՄԳ-ն կարծում է, որ հարստացված ուրանի պաշարները դեռևս գտնվում են Իրանի միջուկային օբյեկտներում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Նրա խոսքով՝ ընդհանուր տպավորությունն այն է, որ նյութը դեռ այնտեղ է, սակայն դա հաստատելու համար անհրաժեշտ է վերադառնալ վայրեր և անցկացնել ստուգումներ, ինչը դեռ չի արվել։ Գրոսին նշել է, որ ներկայումս կան բավարար հիմքեր այդ ենթադրության համար։

Նա հավելել է, որ Գործակալության տվյալները հիմնված են վերջին պլանային ստուգումներից ստացված տեղեկատվության վրա, որոնք շարունակվել են անցյալ ամռանը՝ այսպես կոչված 12-օրյա պատերազմից առաջ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն