Ռուսաստանի Դաշնային օդային տրանսպորտի գործակալության (Ռոսավիացիա) նախկին ղեկավար Ալեքսանդր Ներադկոն ձերբակալվել է։ Նախնական տվյալներով՝ նա կասկածվում է խարդախության գործով, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Առայժմ չեն հրապարակվել գործի մանրամասները, ինչպես նաև չի հայտարարվել, թե ինչ դրվագների շրջանակում է իրականացվում քննությունը։ Սպասվում է, որ առաջիկայում իրավապահները կներկայացնեն լրացուցիչ տեղեկատվություն քրեական գործի և Ներադկոյին առաջադրվող մեղադրանքների վերաբերյալ։

































