Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է, որ հուլիսի 13-ին օկուպացված Շուշիում օտար լրագրողների մասնակցությամբ Ալիևի հետ մոտ երեքժամյա քննարկում է կայացել։ Ըստ նրա, հանրային դաշտում ուշադրությունից դուրս մնացին մի շարք կարևոր շեշտադրումներ։
Հայրապետյանը փոխանցում է Ալիևի դժգոհությունը եվրոպական կառույցներից, հատկապես Ժոզեպ Բորելից՝ «լավ է, որ պարոն Բորելը հիմա քաղաքականությունից դուրս է, հուսանք՝ ընդմիշտ…»։ Նա գոհ է Ուրսուլա ֆոն դեր Լայենից և ասում է, որ ԵԽ-ից դուրս գալը Ադրբեջանում «ոչ ոք… չի նկատի»։
Ալիևը, ըստ Հայրապետյանի, ԱՄՆ-ի մասով «վատով» է հիշել Բայդենին, փառաբանել Թրամփին և ՏՐԻՓ-ը կոչել «Զանգեզուրի միջանցք»։ Գազի վերաբերյալ նշել է ԵՄ «կանաչ օրակարգի» ու ֆինանսավորման խոչընդոտները, երկարաժամկետ պայմանագրերի անհրաժեշտությունը՝ քննարկված Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
































