Ադրբեջանն օկուպացրեց Արցախը՝Սյունիքի դեմ պլացդարմ ստեղծելու համար

Ադրբեջանի ԶՈՒ-ի հակաօդային ուժերի ռադիոտեխնիկական ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացնում, այս մասին հայտնում է այդ երկրի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Ադրբեջանում հերթական զորավարժություններն են՝Բաքուն ինտենսիվորեն պատրաստվում է նոր պատերազմին, իսկ ՀՀ-ում ՔՊ-ական իշխանությունները պայքարում են ընդդիմադիր քաղաքապետերի, ընդդիմության և այլախոհների դեմ։ Ադրբեջանն ունի հստակ նպատակ՝առաջին փուլում դա Արցախի գրավումն ու հայաթափումն էր։ Երկրորդ փուլում՝Սյունիքով միջանցքի […]
ՈւՂԻՂ: Կառավարության Նիստ

Մշտադիտարկվել է Սյունիքի մարզի հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Սյունիքի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Վաղատին գյուղի Որոտնավանք վանական համալիրում (պետ. ցուցիչ՝ 8.89.5, հանրապետական նշանակության) Սյունյաց թեմի առաջնորդի և Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովվի հետ քննարկվել են համալիրի վնասված […]
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Չիկագոյում է՝ մասնակցելու ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին

Օօգոստոսի 18-23-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը աշխատանքային այցով գտնվում է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ մասնակցելու ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Այցի առաջին օրը դեսպան Մակունցը Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանի հետ միասին հանդիպել է Չիկագոյի հայ համայնքի երիտասարադների հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, […]
Կյանքից հեռացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը

Երկարատև ծանր հիվանդությունից հետո 67 տարեկանում կյանքից հեռացել է բանասեր, գրականագետ Սերժ Սրապիոնյանը: Տեղեկությունը հայտնում են նրա հարազատները։ Սերժ Գագիկի Սրապիոնյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 6-ին։ 1977-1983 թթ. — սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։ 1983-1986 թթ. — սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական […]
Բազեյանի նյարդերն արդեն տեղի են տալիս.«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, ով մեղադրվում է Փաշինյանի դեմ մահափորձի մեջ, 6 ամիս կալանավորված էր, իսկ ապրիլից 5 ամիս տնային կալանք է կրում: Այսօր քննվելու է եւս 2 ամսով երկարացնելու հարցը: Սակայն գործը կառուցված է 1 անձի` ոմն Արմեն Հարությունյանի ցուցմունքի վրա, ով առերեսման ժամանակ ասել է, որ նրան ճանաչել […]
Արեւմտամետների նախաձեռնած ստորագրահավաքը կրկին հետաձգվում է․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերը գրում է․ Հայաստանի արեւմտամետ ուժերից ձեւավորված «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի նախաձեռնած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը կրկին հետաձգվում է: Չնայած անցած շաբաթ Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մեզ ասաց, որ օգոստոսի կեսերին սկսում են, սակայն հարթակն օրերս հայտարարեց, որ գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի կեսերին։ Թեեւ նախաձեռնող խումբն արդեն ձեւավորվել է եւ կազմից լիազոր ներկայացուցիչ է ընտրել […]
Ինչպես է Կոտայքի մարզպետի կինն աշխատում մեկ պետական, երկու համայնքային պաշտոնում և ՓԲԸ-ում. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոտայքի մարզպետի կնոջ` Ռոզա Ասատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա եւս պաշտոնատար անձ է համարվում վարչապետի աշխատակազմում։ Այստեղից հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Ռոզա Ասատրյանը միաժամանակ աշխատում մեկ պետական, երկու համայնքային եւ մեկ ՓԲԸ-ում, այն դեպքում, երբ օրենքը խստիվ արգելում է պետական ծառայողին որեւէ այլ տեղ աշխատել։ Մարդը ֆիզիկապես եւս […]