Օտար անձի առաջին խրամատում հայտնվելը խոսում է այն մասին, որ կոնկրետ անձը տարբեր «պատնեշներ» հաղթահարելով, տեսախցիկով ֆիքսելով, անարգել հասել է սահմանագծի վերջին շերտը․ Աբրահամյան

Առաջնագծում տեղի ունեցած միջադեպը օտարերկրացի զբոսաշրջիկի ու մարտական դիրքի անձնակազմի հետ, երեկվանից սոցցանցերում ակտիվ քննարկումների առիթ է տվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Թվում է թե` ժամանակակից տեխնոլոգիաներն ու տեսավերահսկող սարքերը պետք է կանխեին ծառայության հետ կապ չունեցող անձանց ներթափանցումը առաջնագծի տարբեր խորություններ, սակայն հրապարակված տեսանյութը լրիվ այլ […]
Փաստացի ադրբեջանական բանակը շարունակում են ղեկավարել թուրք գեներալները․ ադրբեջանագետ

Մոտ մեկ շաբաթ առաջ տեղեկատվություն հրապարակվեց, որ Արցախի դեմ իրականացված ագրեսիվ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի փաստացի ղեկավար Բախտիյար Էրսայը ետ է կանչվել Թուրքիա՝ նոր պաշտոնի անցնելու համար, ավելի ստույգ Էրսայը նշանակվել է Թուրքիայի ցամաքային զորքերի առաջին բանակի հրամանատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Երեկ տեղեկատվություն հրապարակվեց, որ նրան փոխարինելու է մեկ […]
Իրանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրան կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Այս մասին հաղորդում է Tasnim-ը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Tasnim-ը նշում է, որ հհ ԱԽՔ Արմենմ Գրիգորյանը Իրան է այցելել Ալի Լարիջանիի հրավերով։
Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և nչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից. Արցախի մշակույթի նախարարություն

Այսօր՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը։ Հատուկ ցավով ենք ընդգծում, որ Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և ոչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի մշակույթի նախարարությունը «Այդ թանգարանը պահպանում էր մեր այն հայրենակիցների անգնահատելի վկայությունները, որոնց ճակատագիրն առ այսօր մնում է անհայտ։ Առաջին Արցախյան պատերազմի տարիներից 777 հայ շարունակում […]