Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է. ԱԳՆ–ն ստացել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը

Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է: ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված:  

Մինչ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

Սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերն, ըստ տեղեկությունների, վերավաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Վերավաճառողները կարող են 1 տոմսը վաճառել մի քանի հոգու, իսկ մարզադաշտ մուտք կգործի միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի QR կոդը։ Համացանցում և սոցիալական կայքերում հնարավոր է նաև հանդիպել օգտատերերի և կայքերի, […]

Հենրիխ Մխիթարյանի վարկանիշը՝ EA FC 26-ում

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է փայլել ոչ միայն ֆուտբոլային խաղադաշտում, այլև վիրտուալ աշխարհում: EA FC 26 ֆուտբոլային սիմուլյատորի՝ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին սպասվող թողարկման համար հրապարակվել են միլանյան «Ինտերի» խաղացողների վարկանիշները: Ինչպես նախորդ խաղերում, «Ինտերը» լիցենզիայի բացակայության պատճառով խաղում ներկայացված է FC Lombardia անվամբ: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պահպանել է իր 83 վարկանիշը: Չնայած […]

Սևանի հոգեկան առողջության կենտրոնի հոգեբույժը մի շարք բնակիչներից կաշառք է ստացել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնի հոգեբույժը մի շարք բնակիչներից 2024 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում պահանջել և ստացել է շուրջ 1 մլն 50 հզր ՀՀ դրամ և 5100 ԱՄՆ դոլար կաշառք։ Մասնավորապես՝ Հ․Հ․-ն համայնքի […]

«Զանգեզուրի միջանցքն» առաջիկայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված. Ալիև

«Զանգեզուրի միջանցքն» առաջիկայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը, բազմակողմ գործընկերությունը: Այս մասին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մերձավոր և հեռավոր հարևաններին՝ երկրի սահմաններից արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ: «Ադրբեջանին և Չինաստանին կապում […]

Դատավորների անունները շոշափող գործով փաստաբան Արմեն Օհանյանը և ևս մեկ անձ կալանավորվել են

Վարչական դատարանի դատավորների անունը շոշափող վարույթի շրջանակներում ձերբակալված փաստաբան Արմեն Օհանյանը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գործով անցնող երկու անձի, այդ թվում՝ Արմեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դատարանից։ Նշենք, որ   այս պահի դրությամբ  դատավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ հարց ԲԴԽ-ում դեռևս […]

Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը կազմել է կեղծ դատավարական փաստաթուղթ. հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրեն Գ․Խ․-ն, ցանկանալով դատական կարգով վիճարկել Հանրային հեռարձակողի խորհրդի՝ Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում Ա․Ք․-ին հաղթող ճանաչելու և գործադիր տնօրենի պաշտոնում […]

Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով

Սեպտեմբերի 1-2-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Երևանում սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում […]

Համաքաղաքացուն սպանած 42-ամյա կապանցին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին

Օգոստոսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Կապան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել է 49-ամյա մորեղբոր դիակը՝ արյունլվա և գլուխը վնասված վիճակում։ Սպանության հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]

Հնդկաստանը կրկին արգելափակել Է Ադրբեջանի ՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտը. ԶԼՄ

Հնդկաստանը կրկին արգելափակել Է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ Չինաստանն աջակցել է Ադրբեջանի անդամակցությանը Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Սակայն, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, Հնդկաստանը կրկին արգելափակել է Բաքվի լիիրավ անդամակցության հայտը։ Աղբյուրների կարծիքով ՝ այդ քայլը կապված է Ադրբեջանի և Պակիստանի սերտ կապերի հետ:

Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ. Օվերչուկ

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը կարևոր է երկու երկրների համար, և աշխատանքներ են տարվում այդ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող համագործակցությունը շատ կարևոր է մեր երկու երկրների համար։ Եվ մենք աշխատում ենք այդ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»,- ասել է […]

Ձորաղբյուրի տարբեր հատվածներում առաջացել են աղբանոցներ. բնակիչներն ահազանգում են Ձորաղբյուրի տարբեր հատվածներում առաջացել են աղբանոցներ. բնակիչներն ահազանգում են

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Ջրվեժ խոշորացված համայնքի Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի տարբեր հատվածներում կուտակված աղբը տարածում է գարշահոտություն ու ստեղծում հակասանիտարական վիճակ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երեկ՝ օգոստոսի 31-ին, նույնպես նույն վիճակն էր. աղբը տարբեր հատվածներում ոչ միայն հեռացված չէր, այլև ցաքուցրիվ էր։ Բնակիչները տնից աղբը տեղափոխում էին, որպեսզի լցնեն աղբամանի […]

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը։ Եղիշե Մելիքյանի թիմը պատրաստվում է Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ խաղերին։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: Ազգային թիմի առաջին մարզումը կկայանա այսօր՝ ժամը 18:30-ին։ Հավաքն այսօր կսկսեն՝ Հենրի Ավագյան — «Փյունիկ» Օգնյեն Չանչարևիչ — «Նոա» Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ» Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա» Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա) Էրիկ Փիլոյան — «Ուրարտու» Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա» […]

Մենք Թուրքիային դիտարկում ենք որպես հուսալի, ժամանակի փորձություն անցած գործընկեր. Պուտին

Մենք Թուրքիային դիտարկում ենք որպես հուսալի, ժամանակի փորձություն անցած գործընկեր:  ՇՀԿ համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Պուտինը: Նա համոզմունք է հայտնել, որ Թուրքիան կշարունակի հատուկ դեր խաղալ ուկրաինական կարգավորման գործում։ Էրդողանը Պուտինին հաստատել է, որ սպասում է նրա այցին Թուրքիա:

Հրդեհ է բռնկվել Երևանի Մառի փողոցում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մառի փողոցի նրբանցքի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է […]

Հայաստանը կստանա 45.3 մլն եվրո վարկ առողջապահության որակի բարելավման համար. փոխնախարար

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող վարկային համաձայնագրի նախագիծը։ Նրա խոսքով՝ արդյունքահեն վարկային ծրագրի շրջանակում Հայաստանը կստանա 45.3 միլիոն եվրո, որի նպատակն է առողջապահության ոլորտում որակի բարելավումն ու ապահովումը։ Փոխնախարարի ներկայացմամբ՝ ծրագիրը ներառում է մի շարք ուղղություններ՝ առողջապահական ենթակառուցվածքների բարելավում, բժշկական […]

Աբովյան համայնքին կվերադարձվի Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է դատարանի կողմից

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի, վերջինիս պատկանող՝ Աբովյան քաղաքի Հատիս փողոցի թիվ 1/19/2 հասցեում գտնվող՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց […]

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ «Սիրելի՛ հայեր մեր շատ սիրելի դպրոցականնե՜ր                                                                           […]

Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ն ու թիվ 10 երթուղային ավտոբուսը

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ Զովք սուպերմարկետի դիմաց, բախվել են Tesla-ն, Nissan-ը և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող «Հագեր» մակնիշի ավտոբուսը։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում որտեղ էլ պարզում […]

2017 թվականի այս օրը շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող երկրորդ բարեկարգ ճանապարհը. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբերի 1-ը հայ ժողովրդի պատմության մեջ նշանավորվում է մի առանձնահատուկ իրադարձությամբ` 2017 թվականի այս օրը, նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ հանդիսավոր շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող երկրորդ բարեկարգ ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ռազմավարական այս ենթակառուցվածքի ստեղծումը հսկայական քայլ էր Արցախի անվտանգության ապահովման և տնտեսական […]

Ալիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես, բարձր է գնահատվել Թուրքիայի կայունացնող դերը տարածաշրջանային հարցերում: Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հեռանկարների […]

Կրթությունն ազատ և արժանապատիվ հասարակություն կառուցելու հիմնական գրավականն է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ «Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Կրթությունն ազատ և արժանապատիվ հասարակություն կառուցելու հիմնական գրավականն է: Սեպտեմբերի 1-ը ոչ միայն նշանավորում է նոր ուսումնական տարվա մեկնարկը, այլև առիթ է՝ վերարժևորելու կրթության դերը մեր հասարակության զարգացման […]