ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց

«Համահայկական ճակատ» կուսակցությունը դեռ ընտրություններից առաջ հայտարարել էր, որ մասնակցում է այս գործընթացին՝ չվստահելով ընտրական համակարգի արդարությանը։ Այսօր մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանում իշխանությունը պահվում է ոչ թե ժողովրդի կամքով, այլ վարչական և քաղաքական լծակների կիրառմամբ։ Մենք չենք ընդունում հրապարակված արդյունքները և համոզված ենք, որ հանրության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ լրջորեն խաթարված է։ […]

«Ուժեղ Հայաստան». Մեր վերջնական որոշումը կընդունվի բացառապես փաստերի, ապացույցների հիման վրա

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Դանիելյանը գրում է․ «Սիրելի՛ և ուժե՛ղ հայրենակիցներ, Ինչպես արդեն հայտարարել ենք, «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայումս մանրակրկիտ ուսումնասիրում և փաստագրում է ընտրական գործընթացի ընթացքում կատարված բոլոր խախտումները։ Մեր վերջնական որոշումը կընդունվի բացառապես փաստերի, ապացույցների հիման վրա։ Մենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը, ինչպես նաև այն […]

Նիկոլ Փաշինյանն այսօր դատական համակարգին «հանձնարարեց». փաստաբան

Նիկոլ Փաշինյանն այսօր դատական համակարգին «հանձնարարեց», որպեսզի այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։ Նախ, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ ընտրակաշառք տալու հասարակ հանցակազմի նվազագույն սանկցիան 3 տարի է, իսկ ստանալու դեպքում՝ շատ ավելի նվազ։ Հիմա, մերօրյա «Պինոչետի» միտքն ինչպե՞ս հասկանանք. դատարաններին կոնկրետ պատժաչափեր […]

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: «Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը»,- հավելեցին դատախազությունից: Ավելի վաղ լուրերն էին տարածվել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» […]