ՀՀ երեք հենասյունները՝ուժեղ նախագահ, հզոր բանակ և կայուն տնտեսություն

Հայաստանին ծայրահեղ անհրաժեշտ է վերադարձնել կառավարման նախագահական ձեւը։ Երկրի ղեկավարը, արտահայտելով ողջ հայ ժողովրդի կամքը, պետք է պատասխանատվություն ստանձնի երկրի, նրա ապագայի համար, վերականգնի ազգային բանակի մարտունակությունը, ապահովի օրինականությունն ու տնտեսության կայուն զարգացումը: Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատի» առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հայաստանի պես երկրում, որը միշտ կանգնած է թուրք-ադրբեջանական նոր ռազմական ագրեսիայի և անգամ ցեղասպանության վտանգի առջև անհրաժեշտ է ունենալ ուժեղ նախագահ, որը շարժվելու է ազգային, պետական շահերով, այլ ոչ թե կուսակցական շահերով և չի ունենա մեծ կախվածություն ԱԺ-ում ներկայացված տարբեր խմբավորումներից։ Խորհրդարանական կառավարման պարագայում ՀՀ ԱԺ-ում կարող են հայտնվել տարբեր գերտերությունների շահերը սպասարկող խմբեր, ինչպես դա եղավ 2018թ․-ին, երբ Արևմուտքի և թուրք-ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվող ՔՊ-ն դարձավ ԱԺ-ում մեծամասնություն  և սկսեց իր կամքը թելադրել ողջ հասարակությանը։

Նախագահը, որպես գերագույն գլխավոր հրամանատար պետք է բանակի վերազինումն ու մարտունակության բարձրացումը վերցնի անմիջապես իր հսկողության ներքո՝ամեն օր զբաղվի բանակի խնդիրներով, իսկ չարաշահումներ թույլ տված ուժայինները պետք է ենթարկվեն խիստ քրեական պատասխանատվության։ Նախագահական կառավարման պարագայում անհրաժեշտ է ունենալ նաև ուժեղ, կառուցողական, պետականության ամրապնդման համար պայքարող ընդդիմություն, որը կհսկի իշխանության գործողություններն ու թույլ չի տա չարաշահումներ բոլոր օղակներում։

Տնտեսական կայուն զարգացումն ու հայկական Սփյուռքից ներդրումները պետք է դառնան այն «ճանապարհային քարտեզը», որը թույլ կտա հայկական տնտեսությունը դարձնել մրցունակ։ Փաշինյանի օրոք ՀՀ արտաքին պարտքը հասել է 12 միլիարդ դոլարի՝սա ՔՊ-ի դիլետանտ կառավարման լավագույն ցուցիչն է։ 

Ուժեղ նախագահ, հզոր բանակ և կայուն տնտեսություն՝սրանք այն երեք հենասյուններն են, որոնք ապագայում թույլ կտան Հայաստանին ամրապնդել պետականությունն ու ՔՊ-ի թողած փլատակներից ոտքի հանել Հայաստանն ու քայլեր ձեռնարկել Արցախի վերադարձի համար։

Սեդա Գևորգյան

Պետք է ավելի մեծ ճնշnւմ գnրծադրենք Ադրբեջանի վրա. հորս ձերբակալմամբ հստակ ուղերձ է հղվել՝ ոչ մի հայ անվտшնգ չէ, դա կարող է պատահել բոլորիդ հետ. Դավիթ Վարդանյան

Աննա Հակոբյանն իմ քույրն է, վստահ եմ՝  նա բյուջեի հաշվին չէր գնա որևէ անձնական այցի. Հակոբյան

Անգամ Փաշինյանի թիկնապահները չգիտեն՝ մի ժամից հեծանիվով ուր են գնալու, ի՞նչ կանխատեսելիություն