Դատախազը պահանջել է Վովայի Արշակին մեղավոր ճանաչել

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) գործով դատարանում դատաքննությունն ավարտական փուլում է։

Հակոբյանի պաշտպան Զորայր Հարությունյանը «Հրապարակ»-ին փոխացեց՝ առաջիկայում իրենք հանդես կգան պաշտպանական ճառով, նախորդ նիստին հանրային մեղադրողը ներկայացրել է մեղադրական ճառը․

«Դատախազը պահանջել է մեղավոր ճանաչել․ նոր օրենսգրքով ճառով «պատիժ» չի պահանջվում»։

Դատաքննությունը տեւել է մեկ տարի, եւ, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալին ամբողջությամբ արդարացնող քննություն է եղել։

«Մեղադրանքի կողմը վկաների քանակը անիմաստ ուռճացրել էր եւ չէր էլ կարողանում ապահովել վկաներին, դատարանն ահագին ժամանակ ծախսել է վկաներին գտնելու եւ հարցաքննելու համար։ 30-ից ավելի վկաներ են եղել»,-ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված /երկու դրվագ/ հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման հատկանիշներով։

Նա 2022-ին 562 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։

 

Պետք է ավելի մեծ ճնշnւմ գnրծադրենք Ադրբեջանի վրա. հորս ձերբակալմամբ հստակ ուղերձ է հղվել՝ ոչ մի հայ անվտшնգ չէ, դա կարող է պատահել բոլորիդ հետ. Դավիթ Վարդանյան

Աննա Հակոբյանն իմ քույրն է, վստահ եմ՝  նա բյուջեի հաշվին չէր գնա որևէ անձնական այցի. Հակոբյան

Անգամ Փաշինյանի թիկնապահները չգիտեն՝ մի ժամից հեծանիվով ուր են գնալու, ի՞նչ կանխատեսելիություն