Կա՞ հնարավորություն Իրանից գազի ներմուծումը Հայաստան ավելացնելու․ գազի սպառումը չի աճում, նույնիսկ նվազում է

«Վերջին տարիներին, առհասարակ, չնայած ՀՀ-ն ունի տնտեսական աճի բարձր տեմպեր, բայց գազի սպառումը չի աճում կամ նույնիսկ նվազում է»,-հարցին՝ կա՞ հնարավորություն Իրանից գազի ներմուծումը Հայաստան ավելացնելու, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա ասաց, որ այս իրավիճակի պատճառը ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի արագ զարգացումն է․ «Մենք գազի և էլեկտրաէներգիայի բարտերային պայմանագիր ունենք Իրանի հետ։

Այս համակարգի վրա տարբեր գործողություններ են ազդում։ Վերջին տարիներին չնայած ՀՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերի՝ գազի սպառումը չի աճում կամ նույնիսկ նվազում է։ Սա պայմանավորված է ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի արագ զարգացմամբ։ ՀՀ-ում ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվում, և դրա արդյունքում մենք ոչ միայն գազի սպառման ծավալները չենք մեծացրել, այլ որոշակի անկում է տեղի ունեցել։ Տնտեսության մեջ գազից կախվածությունը շարունակաբար փոքրանում է՝ ի հաշիվ մեր արևային էլեկտրակայանների»։

Մյուս հարցին՝ ինչո՞ւ Մեղրու ազատ տնտեսական գոտում գործուն քայլեր չեն կատարվում, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Մեղրու ազատ տնտեսական գոտին կա, բայց չի աշխատում այն պարզ պատճառով, որովհետև այնտեղ հողի տարածքը փոքր է։ Կա զուգահեռ հող, որ մասնավոր անձանց կամ անձի է պատկանում, և մինչև այդ հարցը չլուծվի, այնտեղ խոշոր ներդրումներ իրականացնել չենք կարող։ Իրանական ընկերություններ կան, որոնք Սիսիանում 100 հա հող են առել և մեծ ներդրումային նախագիծ են իրականացնում, Մեղրիում են հող փնտրում, որ իրականացնեն ծրագիր։ Իրականում Մեղրիի ազատ տնտեսական գոտին լավագույն տեղը կլիներ, ցավոք, իմ նշած պատճառով դա տեղի չի ունենում։ Եթե պետությանը հաջողվի այդ հողերը վերադարձնել, և այն դառնա իրապես ազատ տնտեսական գոտի, այդտեղ համատեղ ձեռնարկություններ կստեղծվեն Իրանի հետ։ Շատ լավ հնարավորություն կլինի, որը կլուծի մասնավորապես նաև ՀՀ-ի անվտանգության խնդիրները»։

Պետք է ավելի մեծ ճնշnւմ գnրծադրենք Ադրբեջանի վրա. հորս ձերբակալմամբ հստակ ուղերձ է հղվել՝ ոչ մի հայ անվտшնգ չէ, դա կարող է պատահել բոլորիդ հետ. Դավիթ Վարդանյան

Աննա Հակոբյանն իմ քույրն է, վստահ եմ՝  նա բյուջեի հաշվին չէր գնա որևէ անձնական այցի. Հակոբյան

Անգամ Փաշինյանի թիկնապահները չգիտեն՝ մի ժամից հեծանիվով ուր են գնալու, ի՞նչ կանխատեսելիություն