Փաշինյանի հեռացումը՝ներքաղաքական թիվ մեկ օրակարգ

Փաշինյանն ինքնակամ չի հեռանա, նրան պետք է հեռացնենք, նա է ՀՀ-ում տապալել սահմանադրական կարգը: Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը։

Փաշինյանի հեռացումը՝ներքաղաքական թիվ մեկ օրակարգ։ Քանի դեռ ՀՀ-ում իշխանության է Փաշինյանն ու նրան սպասարկող ՔՊ-ական թիմը՝հայոց պետականությունը վտանգված է։

Փաշինյանն ու թիմը հայաթափեցին Արցախն ու այն հանձնեցին Բաքվին՝ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում, ոչնչացնում են կրթական, տնտեսական ոլորտները, կրճատում են հայոց բանակը, խթանում են արտագաղթը, այսինքն անում են ամեն ինչ, որպեսի հայոց պետականությունը Թուրքիային և Ադրբեջանին դիմակայելու ռեսուրս չունենա։

ՔՊ-ականները ցույց են տվել, որ հանուն իշխանության պատրաստ են ուժ կիրառել ՀՀ քաղաքացիների հանդեպ՝լուսաձայնային նռնակներով ցրեն ցույցերը։ Փաշինյանն ու թիմը չունեն հանրային աջակցություն՝նրանք իշխանության են մնում ոստիկանության և գերտերությունների աջակցության շնորհիվ։

Նրանց պահելու են իշխանության այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում համազգային պայքար չի սկսվել՝այդ թիմը հեռացնելու համար։

Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու՝նրան կարող են հեռացնել ազգային, պետականամետ ուժերը՝միասնական պայքարով, մի կողմ դնելով ներքին խնդիրներն ու ներկուսակցական շահերը։

Երբ ողջ Հայաստանում հարյուր հազարանոց ցույցեր սկսվեն՝Փաշինյանի և նրա կուրատոր Արևմուտքի պլանները խառնվելու են իրար։

Հայաստանի փրկությունը՝օր առաջ իշխանափոխության մեջ է:

Սեդա Գևորգյան

ՀՀ քաղաքացու սոցիալական փաթեթը. ՀՃԿ-ն կլոր սեղան-քննարկում անցկացրեց

Արշակ Կարապետյանը՝ Իսրայելի և Իրանի մասին

Սփյուռքի օգնություն մեզ պետք է, Փաշինյանը` ոչ. հարցում