Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Փաշինյանը հեծանիվ է վարելու Բաքվի կենտրոնում։ Չպետք է զարմանալ, եթե Փաշինյանը մեկնի Բաքու՝հանդիպի Ալիևի հետ, ով 5000 հայ զինվոր է ոչնչացրել Արցախում և ցեղասպանել է արցախահայերին։ Կազանում ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Փաշինյանը ժպիտը դեմքին, հաճույքով զրուցում է իր դաշնակից Ալիևի հետ։ ՀՀ քաղաքացիները, ովքեր զինվորներ են կորցրել և արցախահայերը, ովքեր հայրենիք են կորցրել տեսնում են, թե ինչպես է Փաշինյանը ժպիտը դեմքին զրուցում հայասպան Ալիևի հետ։ Սա այն ամենն է, ինչ ՀՀ քաղաքացիները պետք է իմանան ՔՊ-ի ու նրա հեծանիվ վարող առաջնորդի մասին։
Ալիևը ՀՀ-ից վերջնական կապիտուլյացիա է սպասում Բաքվում՝մի վայրում, որտեղ հայ ռազմագերիներ կան, ում մասին չեն խոսում ՔՊ-ականները։
Ադրբեջանը ՀՀ-ից պոկելու է բոլոր զիջումներն ու խաղաղության պայմանագիր չի ստորագրելու։ Բաքվին պետք է ՀՀ-ի տարածքը՝առանց հայերի, որպեսզի ՀՀ-ն բնակեցնի ադրբեջանցիներով։
Փաշինյանի օրոք ՀՀ-ից արտագաղթն այնպիսի տեմպերի է հասել, որ հայաթափված ՀՀ-ն ցավոք կարող է շուտով իրականություն դառնալ։
ՔՊ-ն հարստանում է, վայելում է կյանքը, իսկ ՀՀ-ում բնակչության մեծամասնությունն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում։
Սյունիքի ճակատագիրն որոշվելու է մոտ ապագայում՝Փաշինյանը չի զինում բանակն ու չի ամրապնդում Սյունիքը։ Սյունիքը հայկական է ՌԴ-ի ու Իրանի շնորհիվ, սակայն եթե սկսվի լայնածավալ պատերազմ Իրանի դեմ՝այդ ժամանակ Բաքուն կարող է օգտագործել այդ առիթը՝Սյունիքով ճանապարհը զենքի ուժով վերցնելու համար։
ՔՊ-ականներն իհարկե իրենց ոճին համապատասխան մեղադրելու են ՌԴ-ին, Արևմուտքին, բոլորին, սակայն ոչ իրենց։
Հայաստանը հայաթափվում է, տնտեսությունը սնանկացման եզրին է, արտաքին պարտքը հատել է 12 միլիարդ դոլարը, իսկ ՔՊ-ն խնդիրները լուծելու փոխարեն զբաղված է ընդդիմության դեմ պայքարով ու ցանկանում է ամեն գնով վերարտադրվել 2026թ․-ին։