Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կարելի է արժանապատվության դաս անվանել. Արշակ Կարապետյան

Նախկին ՊՆ նախարար Արշակ Կարապետյանը գրում է.

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կարելի է արժանապատվության դաս անվանել, որ հարևան երկրի իշխանություններն ու ժողովուրդը տվեցին Արևմուտքին։ Դաս էին նաև հայ ժողովրդի համար, որը տեսավ, թե ինչպես պետք է պայքարել սեփական իրավունքների, արժեքների համար, չճկվել արտաքին ճնշումներից, տեր լինել վրացժողովրդի ազգային արժանապատվությանը։ Վրաստանի ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները։ Իշխող «Վրացական երազանք»-ը, ի հեճուկս արևմտյան ճնշումների, ստացավ քվեների 53,92 տոկոսը։ Իրենց արևմտամետ հռչակած ևս չորս ուժեր անցել են խորհրդարան՝ միասին 37 տոկոս հավաքելով։ Նախնական տվյալներով, «Վրացական երազանքը» կստանա 89 մանդատ՝ հնարավոր 150-ից։ Ի դեպ, «Վրացական երազանքը» բոլորովին էլ ռուսամետ չէ, ինչպես փորձում են ներկայացնել ընդդիմությունը, արևմտյան կառույցները։ Բայց նույնիսկ լինելով եվրոպամետ ուժ՝ «Վրացական երազանքը» արգելակներ և կարմիր գծեր ուներ, չէր կարող թույլ տալ ԼԳԲՏ քարոզչություն ու «սորոսական» խմբակների անպատիժ վակխանալիա իր երկրի տարածքում։ Չէր կարող թույլ տալ, որ վրացական երիտասարդությունը դաստիարակվի ոչ թե ազգային, այլ Արևմուտքից ներմուծված այլասերված բարքերով։ Ի տարբերություն Վրաստանի, մեր Հայաստանում այսօր իշխանության են արժանապտվության հետ որևէ առնչություն չունեցող դիլետանտներ, որոնց օրոք երկրում վխտում են արևմտյան գործակալները, մամուլով ու դպրոցներում ներդրվում են հայոց արժեքների հետ կապ չունեցող գաղափարներ, իշխանությունն էլ ամեն ինչ անում է հայ եկեղեցին, բանակը վարկաբեկելու համար։ Վրաստանում կատարվածը պետք է օրինակ լինի մեր ժողովրդի համար, թե ինչպես պայքարել արժանապատվության համար։
Համահայկական ճակատ շարժման և կուսակցության առաջնորդ

Արշակ Կարապետյան

Ալիևը մեր գերիներին հետ չի տա, այս իշխանությունը անլուրջ է. հարցում

Խորհրդարանն առանցքային դերակատարում ունի՝ մարդու իրավունքների ոլորտում. Կոստանյան

Գերիների խնդրի հասցեագրումը COP29-ին շատ կարևոր է, աշխատում ենք, որ բոլոր գերիները վերադառնան ՀՀ