Ինձ ամենաքիչը հետաքրքրում է, թե պաշտոնական Բաքվում ինչ են մտածում մեր մասին. Արմեն Քոլոյան

Բոլոր newsroom-ներում ընդունված է կախել տարբեր քաղաքների ժամը ցույց տվող ժամացույցները, որովհետեւ երբ, ենթադրենք ասվում է, որ օրինակ, Սինգապուրում կլինի այսինչ միջոցառումը տեղական ժամանակով այսինչ ժամին, միշտ այդպես նշվումյ է, որ ետղում աշխատող լրագրողը իմանա, թե տեղի ժամանակով դա որ ժամին է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատար Արմեն Քոլոյանը՝ անդրադառնալով աղմուկ հանած միջադեպին, երբ Հանրային ռադիոյի շենքում Բաքվի ու Անկարայի ժամերը ցույց տվող ժամացույցները աշխատակիցները հեռացրել էին;

Դիտարկմանը, որ դա պաշտոնական Բաքվինհաճոյանալու ձեւ է, Քոլոյանն արձագանքեց. «Ինձ ամենաքիչը  հետաքրքրում է, թե պաշտոնական Բաքվում ինչ են մտածում մեր մասին»:

Հարցին՝ այդ ժամացույցները կախելիս չի՞ մտածել, որ կարող է հակազդեցություն առաջանալ, Քոլոյանը պատասխանեց. «Իսկապես չեմ մտածել, որովհետեւ «Ազատություն» ռադիոկայանում, որտեղ ես աշխատել եմ 32 տարի, այնտեղ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, եւ իրար հետ կռիվ անող Ուկրաինայի ու Ռուսաստանի դրոշները կողք-կողքի դրված էին: Ես դա դիտում եմ որպես ընդհանրապես մոտեցում: Եթե մենք որոշենք, որ ընդհանրապես չկա Բաքու, եկեք աչքներս փակենք եւ ասենք՝ չկա Բաքու ու վերջ: Բայց մեկ է՝ կա»;

Նա ընդգծեց, որ ինքը կոլեկտիվի հետ խոսել է եւ որոշել են Բաքվի ժամացույցը հանել:

Հարցին՝ Ադրբեջանին թշնամի համարում է, թե ոչ, Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ քաղաքական հարցերի չի պատասխանում. «Եթե ես ասեմ՝ թշնամի է, կամ  թշնամի չէ, դա կլինի քաղաքական գնահատական: Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը քաղաքական գնահատականներ չի տալիս»:

Ալիևը մեր գերիներին հետ չի տա, այս իշխանությունը անլուրջ է. հարցում

Խորհրդարանն առանցքային դերակատարում ունի՝ մարդու իրավունքների ոլորտում. Կոստանյան

Գերիների խնդրի հասցեագրումը COP29-ին շատ կարևոր է, աշխատում ենք, որ բոլոր գերիները վերադառնան ՀՀ