Իսպանիայում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով Վալենսիայի ինքնավար համայնքում 51 մարդ է զոհվել:
Հորդառատ անձրևների պատճառով մի քանի գյուղերում փողոցները վերածվել են գետերի, խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը, փակվել են մայրուղիները։
Հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել Իսպանիայի հարավային և արևելյան շրջաններում։ Մալագայում գրեթե 300 ուղևորով արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժածներ չկան։ Փողոցներով հոսող հեղեղաջրերը մեծ արագությամբ քշել-տարել են մեքենաները։ Տների և մեքենաների տանիքներից մարդկանց փրկելու համար ոստիկանությունը և փրկարարները գործի են դրել ուղղաթիռներ։
Ըստ կանխատեսումների՝ փոթորիկները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Գիտնականները նախազգուշացնում են, որ եղանակային ծայրահեղ պայմանները, ինչպիսիք են տապի ալիքները և փոթորիկները, ավելի ինտենսիվ են դառնում կլիմայի փոփոխության պատճառով։