Նոյեմբերի 3-ին Մայր Տաճարում տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

Նոյեմբերի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։

Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանին, Արթիկի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանին, Սյունյաց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանին, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանին և Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանին։

Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին:

Նիկոլ Փաշինյանը վախենում է հայրենիք, ինքնիշխանություն և Արցախ բառերից. Աննա Ղուկասյան

Ես Փաշինյանի հետ չեմ աշխատել, ես ծառայել եմ իմ հայրենիքին. Արշակ Կարապետյան

Հիշում եմ երգդ` ջիպդ տուր, կռուգմ տամ, Վարդան Ղուկասյան. Գյումրու քաղաքապետը` Ռուբեն Մխիթարյանին