Սրբուհի Գալյանը քաղաքական թիմի մաս է, շատ պաշտոններ է զբաղեցրել. Հարությունյանը՝ Արդարադատության նախարարի թեկնածուի մասին

Դուք գիտեք, որ մեր ընտրությունը կանգ է առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում նաև քաղաքական: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Նա, ըստ էության, քաղաքական թիմի մաս է»,- ասաց Հարությունյանը:

Լրագրողի դիտարկմանը՝ արդյո՞ք խնդրահարույց չէ, որ  քաղաքական թիմի անդամը դատախազությունում բարձր պաշտոն է զբաղեցրել, Հարությունյանն ասաց.«Ես ասացի՝ քաղաքական պաշտոն է զբաղեցրել, եթե քաղաքական պաշտոն է զբաղեցնում տվյալ ժամանակահատվածում, լինում է թիմի մաս: Նա եղել է փոխնախարար, որը ևս քաղաքական թիմի մաս է»:

Հարցին՝ սկզբունքայի՞ն է եղել հենց կին նախարար ընտրելը, Արայիկ Հարությունյանն ասաց.«Սկզբունքային չի եղել, դուք գիտեք, որ եղել է 3 կին և 2 տղամարդ թեկնածու, ու ընտրությունը կանգ է առել նրա վրա, հաշվի են առել մասնագիտական կարողությունները: Կարծում եմ, որ վերջին տարիներին տիկին Գալյանն իր դիրքում լուրջ հաջողություններ է ունեցել»:

Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր

Քոչարյան ընտանիքից պահանջում ենք՝ 22 անշարժ գույք, ավելի քան 3 մլն դոլար, 1,4 մլն $ ավանդ և այլն

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին. Արսեն Վարդանյան