Ժնևի Սուրբ Պետրոս տաճարում հաշախարհային աղոթք կլինի` հանուն Հայաստանի և հայ պատանդների

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հրավիրում է բոլորին՝ միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան, որը տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին, Ժնևի Սուրբ Պետրոս տաճարում, Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 17:00-ին:

Ընդհանրական աղոթքի արարողությունը տեղի է ունենում COP29 համաժողովի բացման նախօրեին, որն այս տարի անցկացվում է Ադրբեջանում։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը խնդրանքով դիմել է բոլորին՝ միանալու Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար աղոթքին․ «Մենք համոզված ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից անցկացվող նման համաշխարհային աղոթքը կխրախուսի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։

Մենք անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունն այս շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և կնպաստեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»,- ասել է Կաթողիկոսը:

Նոյեմբերի 10-ը պատահական ընտրված օր չէ, դրա հաջորդ օրը Բաքվում մեկնարկելու են COP29-ը, այս գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է աջակցելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների, ինչպես նաև ադրբեջանցի քաղբանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատ արձակմանը:

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Հայաստանին նվիրված ընդհանրական աղոթքն անցկացնելու է հայ համայնքի հետ համագործակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը վախենում է հայրենիք, ինքնիշխանություն և Արցախ բառերից. Աննա Ղուկասյան

Ես Փաշինյանի հետ չեմ աշխատել, ես ծառայել եմ իմ հայրենիքին. Արշակ Կարապետյան

Հիշում եմ երգդ` ջիպդ տուր, կռուգմ տամ, Վարդան Ղուկասյան. Գյումրու քաղաքապետը` Ռուբեն Մխիթարյանին