Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ 8-12 կործանիչի գնման շուրջ։ Փաշինյանն ու թիմը կազմաքանդել են հայ-ռուսական ռազմական կապերն ու այսօր ստիպված են զենքեր փնտրել աշխարհի տարբեր կետերում՝չխորանալով դրանց որակական չափանիշների կամ գնի մեջ։
Այդպես է լինում, երբ պետությունն ու բանակը կառավարում են դիլետանտները։ Փաշինյանն ու թիմը կազմաքանդել են հայոց բանակի հիմքերը՝իրենց քայլերով ու այսօր բանակը կրճատվում է, իսկ ոստիկանության թիվը՝մեծանում։ ՔՊ-ն վտանգ չի տեսնում իրենց դաշնակից Ադրբեջանից, սակայն վտանգ են տեսնում երկրի ներսում՝սեփական ազգից և ազգային ուժերից, քանի որ շատ լավ գիտեն, թե ինչ են արել Հայաստանի դեմ։
Արցախը հանձնված է, Սյունիքին սպասում է Արցախի ճակատագիրը, եթե ՔՊ-ն մնաց իշխանության։ Մի քանի հնդկական կործանիչներ ոչինչ չեն փոխելու՝Ադրբեջանը միլիարդավոր դոլարների նոր կործանիչներ է գնում Պակիստանից։ Բարդ է լինելու մրցակցել Ադրբեջանի ռազմական բյուջեի և նավթագազային եկամուտների հետ։
Այդ պատճառով ՀՀ-ում իշխանության պետք է գան ոլորտի մասնագետները, որոնք կկարողանան բանակն արագ ոտքի հանեն՝գնեն այնպիսի զինատեսակներ, որոնք կպահպանեն բալանսը Բաքվի հետ, այդ թվում հենվելով ՌԴ-ի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության վրա։
Փաշինյանը հեծանիվ է վարում՝նա կիլոմետրերով հեռու է պետական կառավարումից, այդ թվում բանակից։ Բանակի նկատմամբ ՔՊ-ն տարբեր էքսպերիմենտներ է անում, ինչը խաթարում է բանակի զարգացումն ու ազդում մարտունակության վրա
։ Սպայական կազմի աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն ՔՊ-ն ավելացնում է ոստիկանության ֆինանսավորումը, ստեղծում է ոստիկանական գվարդիա՝այսինքն բոլոր ֆինանսական միջոցներն ուղղվում են Փաշինյանի աթոռը պահելու համար:
Սեդա Գևորգյան