Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող:

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների առաջնության պատանիների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: 76 կգ քաշային մարզիկների պայքարում Ամրոյանը պոկել է 100 կգ և հրել 128 կգ: Կանանց հավաքականից Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալ էր նվաճել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը:

Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր

Քոչարյան ընտանիքից պահանջում ենք՝ 22 անշարժ գույք, ավելի քան 3 մլն դոլար, 1,4 մլն $ ավանդ և այլն

Արցախի 44-օրյա պատերազմը պլանավորված պատերազմ էր, ելքերը բոլորը գիտեին. Արսեն Վարդանյան