«Խաղաղության» հաստատման կեղծ խայծով Թուրքիան հասնելու է հայկական պետականության լիարժեք դեմոնտաժին. Գեղամյան

«Խաղաղության» հաստատման կեղծ խայծով Թուրքիան հասնելու է հայկական պետականության լիարժեք դեմոնտաժին:

Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Այդ փուլը մեկնարկել է 2020 թ. նոյեմբերին, երբ հայությունը (և հատկապես ազգային վերնախավը) տվեց դա անելու համաձայնությունը` տարբեր պատճառներով ու պատրվակներով հանդուրժելով դե-ֆակտո թուրքամետների իշխանությանը:

Այս գործընթացի վերջին հանգրվանը այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» չէ, վերջին փուլը` մենք ենք լինելու` գաղթի ճանապարհին:

Իսկ որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը էս փուլը մինչև վերջ իրականացնելու է, դրանում կասկած չունենաք: «Մենք պիտի լինենք Թուրքիայի նահանգ, որ հանգիստ ապրենք» ասելուն մնացել է 1-2 տարի»,- գրել է նա:

Ալիևը մեր գերիներին հետ չի տա, այս իշխանությունը անլուրջ է. հարցում

Խորհրդարանն առանցքային դերակատարում ունի՝ մարդու իրավունքների ոլորտում. Կոստանյան

Գերիների խնդրի հասցեագրումը COP29-ին շատ կարևոր է, աշխատում ենք, որ բոլոր գերիները վերադառնան ՀՀ