Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, Մինսկում Եվրասիական անվտանգությանը նվիրված միջազգային համաժողովում ՌԴ ԱԳ նախարար՝ ասել է Սերգեյ Լավրովը։
«Արևմուտքը չի դադարեցնում իր ավերիչ գործունեությունը Եվրասիական մայրցամաքի այլ հատվածներում՝ Հարավային Կովկասում, նա համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- նշել է Լավրովը: