Ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան

Չորս տարի առաջ Հայաստանի դավաճան իշխանությունները ստորագրեցին կապիտուլյանտական մի փաստաթուղթ, որով Արցախի մեծ մասը, ազատագրված տարածքները պարզապես նվիրեցին թշնամուն։ Հազարավոր հայորդիների արյան գնով ազատագրված տարածքները մնացին թշնամուն, հազարավոր քաջորդիներ ընկան անհավասար մարտում, քանի որ քաղաքական ղեկավարությունն ի սկզբանե ամեն ինչ արեց Հայաստանը պարտության հասցնելու համար։

Չորս տարի փաշինյանական վարչախումբը ստել է, ամեն բան արել հայկական բանակը չվերականգնելու համար, և այսօր մենք բոլորս հստակ գիտակցում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, պետականությանը, համաշխահրային ամբողջ հայությանը սպառնացող վտանգը։ Գործող իշխանությունն իր ապաշնորհ քայլերով հասցրել է երկիրը անվերադարձի կետին։

Այսօր Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում։ Ստիպված ենք ցավով փաստել պատմական տարածքների և ազգային հուշարձանների կորուստը։ Փաստացի ժողովուրդը չի հավատում իշխանությունների՝ արտաքին վտանգներին դիմադրելու ունակությանը։

Ադրբեջանի կողմից շարունակվում են սպառնալիքներ տեղալ, և այս մասին փաստում է նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահի ելույթի ժամանակ վերջինիս կողմից արված նվաստացուցիչ հայտարարությունը Հայաստանի իշխանության հասցեին: Թուրքիան աջակցում է Բաքվին, իսկ Փաշինյանն ու իր թիմը ամեն ինչ արել են մեր հին դաշնակիցների հետ հարաբերությունները վատացնելու համար։

Քառամյա վաղեմության աղետը շարունակվում է, և գործող իշխանության մնալու դեպքում այլ ու ավելի դաժան արհավիրք է սպասվում։

Հայ զինվորի, սպայի, գեներալի խիզախությունը բավարար չէ, հարկավոր է ազգային, իսկապես անդավաճան իշխանություն ունենալ, և հայոց զենքի փառքը կրկին կլսվի ողջ աշխարհում։

Համահայկական ճակատ շարժման և կուսակցության առաջնորդ

Արշակ Կարապետյան

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով