Արցախը հանձնվել է Երևանից՝ Փաշինյան-Ալիև կուլիսային պայմանավորվածության արդյունքում

Չորս տարի առաջ Հայաստանի դավաճան իշխանությունները ստորագրեցին կապիտուլյանտական մի փաստաթուղթ, որով Արցախի մեծ մասը, ազատագրված տարածքները պարզապես նվիրեցին թշնամուն։ Հազարավոր հայորդիների արյան գնով ազատագրված տարածքները մնացին թշնամուն, հազարավոր քաջորդիներ ընկան անհավասար մարտում, քանի որ քաղաքական ղեկավարությունն ի սկզբանե ամեն ինչ արեց Հայաստանը պարտության հասցնելու համար։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Արցախը հանձնվել է Երևանից՝Փաշինյան-Ալիև կուլիսային պայմանավորվածության արդյունքում։ 2018թ․-ին ՀՀ իշխանության բերվեց ՔՊ-ն՝Արցախը հանձնելու ու բանակն ու հայ-ռուսական կապերը կազմաքանդելու համար։

Փաշինյանն ու թիմն ամեն ինչ արեցին, որպեսզի Արցախը միայնակ մնա թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակմանն ընդառաջ, իսկ Արևմուտքի դրդմամբ Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում՝ռուս խաղաղապահներին դուրս բերելու նպատակով։

ՔՊ-ն տարիներ շարունակ վարում է հակառուսական արտաքին քաղաքականություն՝զրոյացնում է հայ-ռուսական ռազմավարական դաշինքը՝հանուն Արևմուտքի հակառուսական գեոպոլիտիկ խաղի։

Փաշինյանն ու թիմը հայոց բանակը թուլացնում են, կրճատում են բանակի թվաքանակը, այսինքն անում են այն, ինչ նրանցից պահանջում է իրենց դաշնակից Ալիևը։

Արցախը հանձնված է, բանակը՝կազմաքանդված, հայ-ռուսական կապերն ամեն օր վատթարանում են, իսկ արտագաղթն ու արտաքին պարտքը ռեկորդներ են սահմանում։

ՔՊ-ն ներսից կազմաքանդում է հայոց պետականությունն ու այս առումով Բաքվի ու Անկարայի համար այս քաղաքական թիմն անփոխարինելի է։

Հայոց պետականության փրկությունը՝միասնական ճակատով Փաշինյանի և ՔՊ-ի հեռացման մեջ է՝բոլոր առողջ, հայրենասեր քաղաքական ուժերը պետք է ունենան այդ միասնական օրակարգը։

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով