Region monitor. Բաքվում այսօր պաշտոնապես մեկնարկել է COP29-ը: Միջոցառմանը մասնակցելու համար Բաքու են մեկնել մի շարք երկրների ու կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շ. Միշելը, Բելգիայի վարչապետ Ա. Դե Կրոսը, Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կ. Օմուրալիևը, Ֆինլանդիայի նախագահ Ա. Ստուբը, Չեռնոգորիայի նախագահ Յ. Միլատովիչը, Ասիական զարգացման բանկի նախագահ Մ. Ասակավան, Իրաքի նախագահ Ա. Ջ. Ռաշիդը, Մուսուլման ավագների խորհրդի նախագահ Ալ-Ազհարի շեյխ գերագույն իմամ Ա. Մ. Ա. Ալ-Թայիբը, Բութանի վարչապետ Թ. Թոբգայը, Գանայի նախագահ Ն. Ա. Դ. Ակուֆո-Ադդո, Լիխտենշտեյնի վարչապետ Դ. Ռիշը, Կուկի կղզիների վարչապետ Մ. Բրաունը, Մոնղոլիայի նախագահ Ու. Խուրելսուխը: ▪️Որոշ երկրների ղեկավարներ ու ներկայացուցիչներ միջոցառմանը մասնակցելու են նոյեմբերի 12-ից: