Եթե ձեր աշխատանքներն այդքան հաջող են, ինչո՞ւ են վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները արտերկրում սովորում. Էդգար Ղազարյան

Եթե ձեր աշխատանքներն այդքան հաջող են և մեծ ծավալով բարեփոխումներ են իրականացվում, որ դպրոցասահակները որակյալ կրթություն ստանան, ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ վարչապետի և կրթության նախարարի դպրոցահասակ երեխաները նախընտրում են կրթություն ստանալ ոչ թե Հայաստանի, այլ արտերկրի ուսումնական հաստատություններում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, «ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների հարցերի վերաբերյալ» ԱԺ լսումներին ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանից հետաքրքրվեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

Փոխնախարարը նշեց, որ թե՛ նախնական ու միջին մասնագիտական, թե՛ բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատանքներ են իրականացվում՝ կրթության ոլորտի բարեփոխման համար, բայց յուրաքանչյուր անհատ ունի երկրի և ուսումնական հաստատության ընտրության իրավունք:

Երկրորդ հարցով Էդգար Ղազարյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված սովորողների իրավունքներին. «Ձեր ելույթի վերջում խոսեցիք Արցախից բռնի տեղահանված դպրոցահասակ երեխաների և ուսանողների կրթության կազմակերպման հարցում ձեր ջանքերի մասին։ Բայց որքանով ինձ հայտնի է, այն կառավարությունը, որը Դուք եք ներկայացնում, իր գործունեության ծրագրում չէր խոստացել մեր քաղաքացիներին, որ նա պետք է աջակցի այդ երեխաներին և ուսանողներին՝ կրթություն ստանալու Հայաստանում, այլ պարտավորություն էր ստանձնել, որ պետք է ապահովի նրանց կրթության իրավունքի իրացումն իրենց հայրենիքում՝ Արցախում: Նրանց իրավունքների խախտման կապակցությամբ ի՞նչ ջանքեր է գործադրում Ձեր կառավարությունը»,- հարցրեց Ղազարյանը:

Ի պատասխան Սվաջյանն ասաց. «Բոլորս գիտենք, որ սա չէր կարող պլանավորված լինել: Մենք ունեցել ենք արտակարգ իրավիճակ, որի արդյունքում սովորողները տեղափոխվել են Հայաստան: Որպես ոլորտի պատասխանատու՝ նշում եմ, որ գերատեսչության կողմից անմիջապես կազմակերպվել են աշխատանքներ բոլոր՝ դիպլոմների վերականգնման, սովորողների կրթության շարունակականության և մնացած բոլոր ուղղություններով, աշխատանքներն այնպես  ենք կազմակերպել, որ որևէ խնդիր չառաջանա քաղաքացիների համար»:

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով