Ադրբեջանը էներգետիկ միջանցք է դառնում Թուրանի համար

Բաքվում կայացել է Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի ղեկավարների հանդիպումը։ Դրա ընթացքում նախագահները համաձայնագիր են ստորագրել երեք երկրների կառավարությունների միջև Կասպից ծովի երկայնքով կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման գործում ռազմավարական գործընկերության մասին։
Ադրբեջանը էներգետիկ միջանցք է դառնում Թուրանի համար։ Ադրբեջանը ցանկանում է իր տարածքով Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրների համար միջանցք տրամադրել դեպի Թուրքիա և Եվրոպա, այդ կերպ միավորելով թուրքական աշխարհն ու մեծացնելով իր գեոպոլիտիկ նշանակությունը թե Արևմուտքի, թե Արևելքի համար։
Ադրբեջանը՝ Ղազախստանին, Թուրքմենստանի և Ուզբեկստանին տարանցիկ հնարավորություններ է տալիս՝օգտվել Բաքվի միջազգային նավահանգստից, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երկաթգծից ու ավտոմայրուղիներից՝դրանով նաև տնտեսական օգուտներ քաղելով տարանցման համար։
Այդ ֆոնին Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն 5 տարի է չեն կարողանում ավարտին հասցնել Հյուսիս-Հարավ միջանցքը, որը թույլ կտար ՀՀ-ին դառնալու կապող օղակ Իրանի և ՌԴ-ի համար, ինչպես նաև Հնդկաստանի համար ելք դեպի Հարավային Կովկաս։
Հյուսիս-Հարավ նախագիծը՝ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար՝դա թույլ կտա ամրապնդել Սյունիքի տնտեսական և ռազմական ներուժը։ Սակայն ծրագիրն օր առաջ կյանքի կոչելու փոխարեն ՔՊ-ն զբաղված է Սյունիքից և այլ մարզերից ռազմավարական դիրքերն ու բարձրունքներն իրենց դաշնակից Ադրբեջանին տրամադրելով, այդ թվում Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը։
ՔՊ-ի օրոք ՀՀ-ն չի իրականացնում ոչ մի իրական մեծ էներգետիկ-տրանսպորտային նախագիծ՝ի տարբերություն Ադրբեջանի, որը Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղությունների վրա կարևոր միջանցքի է վերածվում։14:13

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով