Սուրեն Պապիկյանն առաջարկում է պետական համակարգում լյուստրացիա անել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկում է լյուստրացիա անել՝ առաջին հերթին պետական կառավարման համակարգում, պարզելու համար այն անձանց, ովքեր իրենց զավակներին «հրաժարեցնում» են ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի նրանք չծառայեն բանակում․ այս մասին նախարարն ասաց այսօր խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։ Երեւույթը, ըստ Սուրեն Պապիկյանի, նոր չէ, բայց դրա «դեմն առնել» է պետք։ Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի քննադատությանը, թե բանակում սննդի համար նախատեսված գումարը 2025-ի բյուջեով նվազել է, Սուրեն Պապիկյանը տարակուսեց․ «Բայց դա ի՞նչ կապ ունի որակյալ սննդի հետ»։

Սուրեն Պապիկյանը նաեւ հայտարարեց, որ բանակում բոլոր բարեփոխումները միտված են ՀՀ ԶՈՒ արդիականացմանը, որը կոչված է պաշտպանելու 29․ 743 քառակուսի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածքը․ «Սա միակ խնդիրն է, որ դրված է ՀՀ բանակի առջեւ»։ Սուրեն Պապիկյանը երկրորդեց Նիկոլ Փաշինյանին՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր բանակի առջեւ դրված չէ, սահմանազատման-սահմանագծման գործընթացն այդ հարցը կլուծի։

 

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով