Հասկանալի էր, որ COP29-ը Ալիևի համար քաղաքական բենեֆիս է դառնալու՝ մասնավորապես միջազգային հարթակներում բռնապետի իր անունը մաքրելու համար։ Դրա համար նա ահռելի գումարներ է ծախսել ու մեծ ջանքեր գործադրել։ Ու թեև Եվրոպական խորհրդարանում անցկացվել է
«COP 29-ը Բաքվում. Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը, ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները Գերմանիայում բողոքի ցույց են իրականացրել «Stop COP 29»
և այլ հեղինակավոր կառույցներ ու անհատներ, այդ թվում պետությունների ղեկավարեր են հրաժարվել մասնակցել այդ միջոցառմանը, Ալիևը հայտարարել է, թե Բաքվի այդ միջոցառման բոյկոտը տապալվել է։
Թեև միջոցառումն ընթանում է արդեն մի քանի օր, մեր պետության ներկայացուցիչները դեռ որոշում չունեն՝ վերջը կմասնակցեն, թե չէ։ Բաքուն, կարծես, շատ է ուզում իր մայրաքաղաքում հայկական պատվիրակություն տեսնել։ Անգամ Բայրամովն ասել է, թե «Սա բաց թողնված հնարավորություն է Երևանի համար»։
Իսկ ի՞նչն է այդքան ցանկալի դարձնում հայկական պատվիրակության ներկայությունը, մանավանդ երբ արդեն խոսվում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարն էլ հետաձգվում է նվազագույնը մինչև դեկտեմբեր։ Բանն այն է, որ Հայաստանից ինչ-որ մարդկանց Բաքու հասցնելու արդյունքում Երևանը ևս մեկ անգամ «կկզեր» Ալիևի առաջ, որն արդեն 4 տարի սեփական էգոն է շոյում մեր իշխանությունների անկարողության հաշվին։
Դրանով հանդերձ, հայկական կողմի Բաքու մեկնելու արդյունքում ևս մեկ անգամ կլեգիտիմացվեր Ալիևի կողմից իրականացված ցեղասպանությունը և կարդարացվեր հայ գերիներ պահելու հանգամանքը։516:32