Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբեր 13-ին, ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Արարատի մարզի Աբովյան գյուղի բնակիչ, 19-ամյա Նարեկ Գրիգորյանն է:
Նա ընտանիքի միակ տղան էր, ուներ 3 քույր։