Գերիների պահումը լեգիտիմացվեց Հայաստանի ԱԺ-ում

Հայաստանի ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած լսումների ժամանակ վերջիններս առաջարկում էին հայտարարություն ընդունել COP 29-ի շրջանակներում գոնե ազատ արձակել հայ գերիներին։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասել էր, որ «ԱԺ մեծամասնությունը և կառավարությունը իրենց վերաբերմունքը պետք է հստակ արտահայտեն Ադրբեջանի հակամարդկային արարքի վերաբերյալ»։ Բայց, ինչպես ասում են, не тут то было։ Եվ իրականում ինչ պետք է սպասել մի իշխանությունից, որն իբր «օր ու գիշեր» գերիներին հետ բերելու վրա է «աշխատում», բայց պատրաստ է հետ կանչել հենց նույն թեմայով միջազգային դատական հայցերը։

Մի խոսքով՝ ԱԺ-ն չընդունեց Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը, քանի որ իշխող ուժը չմասնակցեց քվեարկությանը։ Նրանք իրենց այդ վերաբերմունքը մեկնաբանեցին այն կերպ, թե ընդդիմությունը թքած ունի գերիների վրա, ու այս քննարկումն ու լսումները ընդամենը ներքաղաքական դիվիդենտ հավաքելուն է ուղղված։ Թե ինչու և ինչպես՝ հասում է միայն ՔՊ-ականների մանկուրտ ուղեղին։

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով