ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ կադրային փոփոխություններին։
«Մեր նախորդ նիստից ի վեր կադրային որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել: Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի, ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մասին է, և այսօր առավոտ նախարարությունում ներկայացրել եմ նորանշանակ նախարարներին՝ Արփինե Սարգսյանին և Դավիթ Խուդաթյանին, որոնք արդեն Կառավարության նիստին մասնակցում են»,- ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով աշխատանքից ազատված պաշտոնյաներին և շնորհավորելով նորանշանակ նախարարներին։