Նոյեմբերի 21-ից 29-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի ստորջրյա գրոհային ստորաբաժանումները կանցկացնեն համատեղ «SAT-SAS-2024» զորավարժություն։ Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
«SAT-SAS-2024»-ի ընթացքում երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները կիրականացնեն ցամաքային ու ծովային մարտավարության ուսումնասիրում, ուղղաթիռից վայրէջքներ, ափամերձ տարածքի գրավում, չպայթած արկերի ու ծովային ականների որոնում ու ոչնչացում։
Թուրք-ադրբեջանական տանդեմը ձևավորում է միասնական բանակ։ 44-օրյա պատերազմից հետո ստորագրվեց Շուշիի հռչակագիրը, որով թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական կապերը բարձրացվեցին որակապես նոր մակարդակի ու Ադրբեջանի բանակն այսօր թուրքական բանակի ստորաբաժանումներից մեկն է հիշեցնում։
Ադրբեջանական բանակն անցնում է թուրքական, նատօական չափանիշների՝արդիականացվում է և վերազինվում է թուրքական նոր զինատեսակներով՝իսրայելական ու պակիստանյան զենքերով։
Թուրքիայի համար Ադրբեջանը՝ՌԴ-ի ու Իրանի դեմ գործողությունների ռազմա-քաղաքական, պանթուրքական պլացդարմ է և Զանգեզուրի միջանցքի բացումը միայն կամրապնդի երկկողմ կապերը։
Փաշինյանն ու ՔՊ-ն կազմաքանդում են հայ-ռուսական ռազմա-քաղաքական կապերը՝տասնամյակներ շարունակ հենց ՌԴ-ՀՀ ռազմա-քաղաքական տանդեմն էր զսպում Իլհամ Ալիևի ախորժակը։ Դրան զուգահեռ Արցախն ու Արցախի ՊԲ-ն, որպես ՀՀ-ի ու հատկապես Սյունիքի վահան՝խաչ էր քաշում Անկարայի ու Բաքվի պանթուրքական ծրագրերի վրա։
Փաշինյանի օրոք Արցախը հանձնված է, հայոց բանակը կազմաքանդվում է, իսկ Ադրբեջանը խորացնում է կապերը ՀՀ-ի դաշնակիցների՝ՌԴ-ի ու Իրանի հետ։