Գերիների հարցը կբարձրացվի՞ COP29-ի շրջանակներում

Բաքվում անցկացվող COP29-ի ավարտին մնացել է ընդամենը 2 օր։ Այս տասն օրերը Ալիևը և նրան այցելած տարբեր պատվիրակություններ լիուլի հնարավորություն ունեցան լսելու այն մասին, թե որքան «քխ» են հայերը, ու ինչքան «բնապահպանական վնաս» են հասցրել նավթով ապրող Ադրբեջանին։
Անկախ սպասումներից՝ հայկական պատվիրակություն այդպես էլ մինչև այս պահը Բաքու չի գնացել։ Հավանաբար մեր անկարողները չեն կարողացել գերիների վերադարձի մասով պայմանավորվածության գալ։

Հայ գերիների հարազատներն էլ, հույսները սրանցից կտրած, միջազգային հանրության դուռն են ընկել.

Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը, դիմել է միջոցառման մասնակիցներին ու ասել, որ

«Քանի դեռ COP29-ը ընթացքի մեջ է, ժամանակ կա գործելու. Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել այնտեղ գտնվող հայերին և կոչ անել ազատ արձակել նրանց»։

Նա կոչ է արել ՄԱԿ-ին թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մահանան անտարբերության մեջ մնան։

Պանթուրքիզմը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ազգային անվտանգության սպառնալիք

Ամեն ինչ արված է, որ գուբերնիա լինենք. Փաշինյանը կատաղել է

Եթե ՀՀ ում կրակեն, Փարիզում դժվար բան փոխվի, իսկ ՌԴ ի ներկայությամբ` կփոխվի Մարկեդոնով