Հայոց բանակը՝հպարտություն է, իսկ հայ սպան՝ազգի էլիտան

Սպան ազգային հարստություն է, սպայի կոչումը, կատարած գործը կարևորագույններից է երկրի համար: Բայց մեր երկրում, կարծես, կորել են գաղափարները: Այսօր միակ գաղափարը դարձել է, կներեք, գումար աշխատելը: Այդ մասին հայտարարել է «Համահայկական Ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հայոց բանակը՝հպարտություն է, իսկ հայ սպան՝ազգի էլիտան։ Այդպես է եղել տասնամյակներ շարունակ՝ մինչև 2018թ․-ին հատուկ օպերացիայով իշխանության բերվեցին Փաշինյանն ու ՔՊ-ական թուրքամետ, հակառուսական խմբակը, որը թիրախավորեց հայոց բանակն ու սկսեց այն կազմաքանդել։ Բանակի կազմաքանդումը ՔՊ-ի կողմից ուներ մի քանի նպատակ։

Նախ՝Արցախը պետք է հանձնվեր, այդ պատճառով Փաշինյանն ու թիմը թիրախավորեցին հայոց բանակը։ Դրան զուգահեռ, բանակում չծառայածների թիմը զգուշանում էր հայոց բանակից, քանի որ բանակը ներքաղաքական գործոն էր և կարող էր հասնել Փաշինյանի հեռացմանը։

Բանակը ՀՀ ողջ պատմության ընթացքում պաշտպանել է ազգային, պետական շահերն ու հայկական սահմանները, Արցախը, դրա համար ՔՊ-ն կրճատեց, թուլացրեց բանակն ու ամեն ինչ արեց, որպեսզի Ալիևն առանց լուրջ խնդիրները գրավի Արցախն ու ՀՀ սուվերեն տարածքները։

Քանի դեռ ՀՀ-ում իշխանության են Փաշինյանն ու թիմը՝հայոց բանակը թուլանալու է, բանակի թիվը՝կրճատվելու, իսկ հայ սպան՝արտագաղթի կամ ապրուստի միջոցներ գտնելու համար փոխի մասնագիտությունը։

ՔՊ-ն բյուջեի գումարներն ուղղում է սեփական հաճույքների վրա, սպաների աշխատավարձը ցածր է, չկան արտոնություններ և այսպես շարունակվելու դեպքում կատարվելու է թուրքերի ու ադրբեջանցիների երազանքը՝հայոց բանակը վերածվելու է ազգային փոքրիկ գվարդիայի։

Հայոց բանակի փրկությունն՝իշխանափոխությունն է, թրքամետների թիմը սեփական կամքով երբեք չի հեռանալու։

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան