Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթացքի մեջ են գտնվում ոռոգման ջրատար ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Երանոսի ոռոգման ջրատար ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 միլիոն 780 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցում Երանոսի 1,2,3, 21,27-րդ փողոցներում, Վարդաձորի խճուղում՝ 1797 մետր ընդհանուր երկարությամբ, մետաղական, երկաթբետոնե և պոլիէթիլենային կիսախողովակներով կամ խողովակներով։

Շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են օգոստոսին, արդեն իրականացվել են շուրջ 85 տոկոսով։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շին Կոմպլեքս» ՍՊԸ-ն։

Ծրագրի իրականացման արդյունքում հաջորդ տարվանից Երանոսի շուրջ 600 տնտեսության տնամերձ հողամասեր ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին և անկորուստ։

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան