«Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց համար կազմակերպվել է «Մաթեմատիկայի կարևորությունը մեր կյանքում» խորագրով միջոցառում

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Տիգրան Առուշանյանի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել է «Մաթեմատիկայի կարևորությունը մեր կյանքում» թեմայով միջոցառում։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Միջոցառման ընթացքում Տիգրան Առուշանյանը մասնակիցներին տեսապատկերների միջոցով ներկայացրել է մաթեմատիկայի սկզբնավորման պատմությունը, հետագա զարգացման ուղիները, ապա խոսել առօրյա կյանքում մաթեմատիկայի կարևորության, գործնական կիրառելիության, ինչպես նաև թեմայի շուրջ այլ հետաքրքիր մանրամասների մասին։

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան